Անդրեասյանը պատրաստ է ԱԺ-ում հանդիպել իշխանական պատգամավորների հետ, սակայն հրավեր չունի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պատրաստ է գնալ Ազգային ժողով եւ հանդիպել իշխանական պատգամավորների հետ, բայց դեռ հրավեր չունի: Ինչպես հայտնի է, Դատական դեպարտամենտի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո ԱԺ ՔՊ իշխող խմբակցության պատգամավորները պատրաստվում են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին կանչել ԱԺ՝ պարզաբանումների:
Խոսքը «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից» վերնագրով տեսանյութի մասին է, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը մեղադրում է առանձին դատավորների եւ փաստաբանների՝ նախկին նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունների ձգձգման համար:
Տեսանյութում ակնհայտորեն թիրախավորելով դատավորներին ու փաստաբաններին՝ ԲԴԽ-ն փորձում է արդարանալ հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական մի շարք գործերի բացահայտման ձախողման համար: Հավանաբար, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնագլուխ է գործել ու նման խայտառակ տեսանյութ պատրաստելու պատվեր է տվել, հիմա իշխանականները որոշել են փակ հանդիպման կանչել Անդրեասյանին՝ պարզաբանումներ ստանալու:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձրագույն դատական խորհուրդ՝ հասկանալու համար, թե Կարեն Անդրեասյանը ստացել է արդյոք Ազգային ժողովից հրավեր եւ պատրաստ է արդյոք գնալ ԱԺ ու հանդիպել ՔՊ-ականներին։ Ի պատասխան՝ ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնեց, որ դեռեւս շատ վաղուց Ազգային ժողովի ամբիոնից ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մինչ տեսանյութի հրապարակումը հայտնել էր, որ պատրաստ է Աժ բոլոր ֆրակցիաների հետ թե՛ բաց, թե՛ փակ քննարկումերի, բայց դեռեւս հրավեր չի ստացել»։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցները հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցների՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայ...
Ավելի քան 40 մլն դիտում միայն X սոցիալական ցանցում. Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրողին
Ավելի քան 40 միլիոն մարդ դիտել է Թակեր Կարլսոնի հարցազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «X» սոցիալական ցանցում։Գիշե...
Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընին մեքենա է նվիրել
Հյուսիսային Կորեայի աշխատավոր կուսակցության ներկայացուցիչները, ովքեր այցով գտնվում էին Մոսկվայում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պ...
Իսպանիայում մահացած են գտել ՌԴ 11-րդ բանակի 319-րդ առանձին ուղղաթիռային գնդի օդաչուին․ ոչ պաշտոնական
«il-corrispondente» հրապարակման համաձայն՝ Իսպանիայում մահացած են գտել ՌԴ 11-րդ բանակի 319-րդ առանձին ուղղաթիռային գնդի օ...