Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ Հայաստանով անցնող երթուղու մասին
Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին և Թուրքիային կապող տրանսպորտային հանգույցի մասին։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ թուրք նախարարը ընդգծել է, որ երթուղու երկու այլընտրանք կա։
«Դուք գիտեք, թե ինչպես են աշխատանքներ տարվում Հայաստանով անցնող այս երթուղով։ Սա 43 կմ երկարությամբ երթուղի է։ Եթե հայկական կողմում խնդիր կա, Ադրբեջանը Իրանի տարածքով միջանցք անցնելու հնարավորության վերաբերյալ շփումներ ունի նաև Իրանի հետ: Հետևաբար, կա երկու այլընտրանք, և այդ երկու այլընտրանքն էլ այժմ քննարկման փուլում են»,- ասել է նա։
Ուրալօղլուն նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր հատվածի շինարարական աշխատանքները․
«Այս պահին ադրբեջանական կողմը շարունակում է շինարարությունը։ Նախիջևանի և մեր հատվածի համար մրցույթ է հայտարարված։ Կվերականգնվի կամ կվերակառուցվի 106 կմ երկարությամբ ճանապարհը»,- նշել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում
Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշ...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...