ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գևորգ Պապոյանը՝ իր՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին խոսակցությունների վերաբերյալ
Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ: Այսպես է արձագանքել ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանը՝ իր՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին խոսակցությունների վերաբերյալ:
Նշենք, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, որի հետո նրան մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա «տնային կալանք»:
Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։
Վահան Քերոբյանը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների մասով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ուզում Ադրբեջանը. Փաշինյանը ներկայացրեց հայկական կողմի առաջարկները
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ներքին Հանդում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպին։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը՝ Զելենսկու այցի վերաբերյալ լուրերի մասին
Ուկրաինայի նախագահի այցի վերաբերյալ տեղեկություն այս պահին չկա, բայց եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարած...
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից պահանջվում է բռնագանձել 15 միլիարդ դրամը գերազանցող գումար
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբեր...
Արցախի տեղեկատվական շտաբը` Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունե...