Փաշինյանի հայտարարությունը ՌԴ-ի դեմ չէ և Ուկրաինային կողմ չէ. Պապոյան
Տարածքային ամբողջականություն պաշտպանելու մասին վարչապետի հայտարարությունը ՌԴ-ի դեմ չէ և Ուկրաինային կողմ չէ․ դա ՀՀ-ի համար է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։
«Եթե մենք խոսում ենք մյուսի տարածքային ամբողջականությունից՝ նշանակում է՝ խոսում ես քո տարածքային ամբողջականությունից։ Մեկի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ ես դնում, դա նշանակում է, որ շատ լեգիտիմ է, որ երրորդն էլ քո տարածքային ամբողջականությունն է կասկածի տակ դնում։ Այս նրբությունը պետք է հասկանալ, անպայման հաշվի առնել։ Այստեղ այլ կոնտեքստ չէր էլ կարող լինել»,-ասաց նա։
Պապոյանը կրկնեց Փաշինյանի պնդումը, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը ՌԴ-ն և Ադրբեջանը ճղել, գցել են։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, այն ինչ ՀՀ-ին է վերաբերել, ՀՀ-ն բոլոր իր պարտավորությունները կատարել է, բայց, ցավոք, ինչ վերաբերում է Ադրբեջանին և ՌԴ-ին, մեծ հաշվով, կատարված չեն, հետևաբար, մեզ համար շատ տարօրինակ է, երբ իրենք են խոսում նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին, երբ իրենք բոլոր կետերը խախտել են»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում
Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշ...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...