ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բաքվի կողմից մշակութային ցեղասպանության հերթական դեպքը՝ Ստեփանակերտում
Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հուշարձանները: Այս քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, որի նպատակն է բռնազավթված Արցախում ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը: Այս մասին գրում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ու ահազանգում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում մշակութային ցեղասպանության հերթական դեպքի մասին։
Նա նշում է, որ 2023 թվականի դեկդեմբերի 24-ին ադրբեջանական յութուբյան ալիքը հրապարակել էր տեսանյութ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը:
«Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն»,- գրել է Ավանեսովը։


Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում
Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշ...
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...