Գերմանիան և Թուրքիան սերտ համագործակցում են, չգիտեմ՝ ՀՀ-ին գերմանական միջնորդությունն ինչ կարող է տալ. Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Մյունխենում Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը։
«Գերմանիան և Թուրքիան սերտ համագործակցում են, չգիտեմ՝ Հայաստանին գերմանական միջնորդությունն ինչ կարող է տալ»,- ասել է նա ճեպազրույցում։
Ըստ Խաչատրյանի՝ տեղի է ունենում բանակցային ֆորմատի փոփոխություն։
«Հայաստանը հրաժարվում է օգտվել ռուսական առաջարկներից, Ադրբեջանն Արևմուտքից, հատկապես՝ Բրյուսելից, ստանալով այն, ինչ ցանկանում էր, հրաժարվում է մեկնել Բրյուսել, արևմտյան հարթակներ։ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ խրախուսում է ադրբեջանական անմիջական շփումների առաջարկը․ այսինքն, ձեռքերը լվանում է այդ ամենից և ասում, որ միջնորդ չի։ Հասկանալի է՝ բազմաթիվ խնդիրներ ունեն․ Մերձավոր արևելք, Ուկրաինա։ Չգիտեմ՝ Գերմանիան ինչու ծագեց»,- նշել է նա։
Խաչատրյանը նշել է, որ դեռ 90-ականներից էր դիտարկվում Գերմանիայի թեկնածությունը, սակայն հայկական կողմը համաձայն չի եղել։
«Չգիտեմ, թե գերմանական միջնորդությունն ինչ կարող է տալ»,- եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում
Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշ...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...