Գերմանացի պաշտոնյաները պատահմամբ հրապարակել են փաստաթուղթ՝ ՆԱՏՕ սուզանավերի մասին տեղեկությամբ. Bild
Գազատարի անցկացման համար պատասխանատու գերատեսչության աշխատակիցները 2018թ. իրենց կայքում հրապարակել են փաստաթուղթ ՆԱՏՕ սուզանավերի մասին։ Այս մասին գրում է Bild-ը։
Bild-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Շտրազլունդ քաղաքի Լեռնային գերատեսչության աշխատակիցների նկատմամբ, որոնք պատասխանատու են պետական գաղտնիքի բացահայտման համար «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման ժամանակ»։
Պարբերականի տվյալներով՝ գերատեսչության աշխատակիցները 2018թ. իրենց կայքում հրապարակել են փաստաթուղթ, որում տեղեկություն կար ՆԱՏՕ սուզանավերի գործունեության շրջանների եւ դրանց սպառազինության մասին։
Նշվում է, որ այդ տեղեկություններն ունեցել են «գաղտնի, միայն ծառայողական օգտագործման համար» նշումը։ Պետական գաղտնիքի հրապարակման համար գերատեսչության աշխատակիցներին սպառնում է հինգ տարվա ազատազրկում։
Պարբերականի մեկնաբան Նիկոլաուս Հարբուշն իր հերթին նշել է, որ այդ տեղեկությունը «կարող էր հետաքրքրել» «Հյուսիսային հոսքերի» պայթյունների կազմակերպիչներին։
Հիշեցնենք, որ պայթյունները «Հյուսիսային հոսքերում» տեղի են ունեցել Բալթիկ ծովի դանիական Բորնհոլմ կղզու տեղամասում 2022թ. սեպտեմբերի 26-ին։ Պայթյունների հետեւանքով վնասվել են գազատարի չորս ճյուղերից երեքը։
Նմանատիպ հոդվածներ
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում
Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշ...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Քաղաքապետարանից՝ Չախոյանի վրա կացնով հարձակվելու տեսանյութի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է ակտիվիստ Արթուր Չախոյանի տես...