2024թ. ընթացքում նախակրթարաններում 30%-ով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում. Ավինյան
Հանրակրթության ոլորտը մշտապես ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ:
«Մենք հանրակրթության տարբեր ոլորտներում որոշ ֆինանսական վերանայումներ ենք իրականացրել, ունենք կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում, գիտության ոլորտում ֆինանսավորումն ավելացել է մոտ 4 անգամ, և դեռ չլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափն է եղել:
Ուզում եմ տեղեկացնել, որ 2024 թ. ընթացքում Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում՝ դայակների, տնօրենների։ 30 տոկոսն, իհարկե, այն չափը չէ, որին մարդիկ, որ այդտեղ աշխատում են, արժանի են՝ վերանայման տեսանկյունից, բայց սա դեռ սկիզբն է։ Վստահ եմ, որ մեր բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- հայտարարեց քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ վիճակում են շմոլ գազից թունավորված 6 երեխաները
Երեկ Նուբարաշենից շմոլ գազից թունավորումով Երեւանի երկու հիվանդանոցներ են տեղափոխվել մեծահասակներ ու երեխաներ, բոլորը նո...
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
ՆԳՆ-ն` ադրբեջանցու ձերբակալման մասին
Ադրբեջանի քաղաքացի, ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարված։ Տեղեկությունը լրատվամիջ...
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Ուղղիչ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային...