Ինչ վիճակում են շմոլ գազից թունավորված 6 երեխաները
Երեկ Նուբարաշենից շմոլ գազից թունավորումով Երեւանի երկու հիվանդանոցներ են տեղափոխվել մեծահասակներ ու երեխաներ, բոլորը նույն ընտանիքից:
Auroranews-ին Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ «Արմենիա» ԲԿ են ընդունվել 5 մեծահասակ, որոնք 1 ժամ հետո դուրս են գրվել: «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 6 երեխա, նրանց վիճակը գնահատվում է բավարար, շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցում: Նշենք, որ երեխաներից մեծը 14 տարեկան է, փոքրը` 4:
Ավելի վաղ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել էր, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում՝ արյան լաբորատոր քննությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
ՆԳՆ-ն` ադրբեջանցու ձերբակալման մասին
Ադրբեջանի քաղաքացի, ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարված։ Տեղեկությունը լրատվամիջ...
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Ուղղիչ գաղութում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այս մասին հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային...
Ռուստամ Բադասյանը` արտագնա աշխատողներին վերաբերվող որոշման մասին
Արտագնա աշխատողներին վերաբերվող որոշումը ընդունվել է 2018թ.-ից առաջ, որովհետև հարկային օրենսդրության մեջ միշտ եղել է այդ...