Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև քննարկվել է Նավալնիի փոխանակումը. Bild
Ռուսաստանը մտադիր էր կալանավայրում վերջերս մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին փոխանակել ԱԴԾ գաղտնի բաժնի աշխատակից Վադիմ Կրասիկովի հետ։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ փոխանակման շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև։
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը ցանկացել է երկիր վերադարձնել գործակալ Վադիմ Կրասիկովին, որն այժմ գտնվում է գերմանական բանտում:
Պարբերականը նշել է, որ Պուտինն այդ մասին ակնարկել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։
Վադիմ Կրասիկովը (նույն ինքը՝ Սոկոլովը) ցմահ ազատազրկման է դատապարտվել չեչեն նախկին հրամանատար Զելիմխան Հանգոշվիլիի սպանության համար, որը նա իրականացրել էր 2019 թվականի օգոստոսի 23-ին Բեռլինում։
Սեպտեմբերին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ռուսաստանի իշխանությունները հնարավորություններ են փնտրում լրագրող Էվան Գերշկովիչին և Ռուսաստանի Դաշնությունում այլ ամերիկացի բանտարկյալներին Վադիմ Կրասիկովի հետ փոխանակելու համար: Պարբերականի տեղեկություններով՝ փոխանակմանը կարող էր մասնակցել Ալեքսեյ Նավալնին։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում
Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշ...
Սառեցվել է Սամվել Կարապետյանի՝ 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը
Ֆրանսիայում դատարանը սառեցրել է Լազուրե ափին գտնվող Իրինա Մարիա վիլլայի նկատմամբ սեփականության իրավունքը, որը պաշտոնապես...
ՌԴ-ն չկարողացավ կասեցնել միջադեպը․ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մի...
Ավարտվել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը․ ադրբեջանական ԶԼՄ
Ավարտվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադր...