
Ռուս հեռուստահաղորդավար Կիսելյովը Բայդենի հետ հարցազրույցի հարցում է ուղարկել

«Россия сегодня» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը «Россия 1» հեռուստաալիքի «Вести недели» հաղորդման ժամանակ պատմել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարցազրույցի հարցում է ուղարկել Սպիտակ տուն:
«Մենք կարծում ենք, որ մեր երկրները միմյանց լսելու և լսելու հնարավորություն չունեն, և կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արժանի օրինակ է ծառայել՝ համաձայնելով հարցազրույցին, որն ուղղված է ամերիկյան հանդիսատեսին < ... > հարցազրույցը նախատեսում եմ անցկացնել ես՝ Դմիտրի Կիսելյովը, «Россия сегодня» մեդիախմբի գլխավոր տնօրեն և «Вести недели» կիրակնօրյա ամենավարկանիշային տեղեկատվական-վերլուծական ծրագրի հաղորդավար, երկրի ամենահայտնի «Россия 1» հեռուստաալիքով»,- ասվում է նամակում:
Հարցազրույցը նախատեսվում է թարգմանել օտար լեզուներով և տարածել ՌԻԱ Նովոստիի տելեգրամյան ալիքում, կայքում և բազմաթիվ մեդիա հարթակներում և սոցիալական ցանցերում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
«Ընդհանրապես ԱՄՆ նախագահ Բայդենն այս մամենին լավ ձևով պետք է պատասխանի։ Սպիտակ տան համար լավագույն և ամենատպավորիչ տարբերակը կլինի հայելային հարցազրույցը ռուս լրագրողի հետ։ Ինչպես մեզ մոտ են ասում՝ սպասում ենք պատասխանի, ինչպես ամռան սոխակը», - իր ծրագրում ասել է Կիսելյովը։
Հիշեցնենք՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը փետրվարի 9-ի գիշերը իր կայքում և տարբեր հարթակներում երկժամյա հարցազրույց է տեղադրել Ռուսաստանի առաջնորդի հետ: Միայն X սոցցանցում այն հավաքել է ավելի քան 200 միլիոն դիտում։ Զրույցի զգալի մասը նվիրված էր ուկրաինական հակամարտությանը և Ռուսաստանի հարաբերություններին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ: