Երբ կսկսվի հարձակումը Ռաֆահում․ Նեթանյահուն նպատակ ունի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը
Իսրայելը չի հրաժարվի Գազայի հատվածի հարավային հատվածում Ռաֆահ քաղաքի վրա հարձակումից՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժման ուժերը։ Այս մասին հայտարարել Է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Նա, ով ցանկանում է խոչընդոտել Ռաֆահում մեր գործողությանը, ի վերջո մեզ ասում է՝ «պարտվեք պատերազմում»», - ասել է նա։
«Հարձակումը կսկսվի այն բանից հետո, երբ մենք ռազմական գործողությունների շրջանների խաղաղ բնակիչներին հնարավորություն կտանք տեղափոխվել անվտանգ վայրեր», - հստակեցրել է Իսրայելի կառավարության ղեկավարը:
Բացի այդ, Նեթանյահուն մատնանշել է Եգիպտոսի և կատարի միջնորդությամբ զինյալների հետ բանակցություններում առաջընթացի բացակայությունը:
«Իսրայելական կողմը ոչինչ չի ստացել, բացի ՀԱՄԱՍ-ի զառանցական պահանջներից»,- նշել է կառավարության ղեկավարը:
Դրանց թվում են ռազմական գործողությունների դադարեցումը, արմատական շարժման պահպանումն իր ներկայիս տեսքով եւ հազարավոր բանտարկյալների ազատ արձակումը իսրայելական բանտերից, պարզաբանում է Reuters գործակալությունը:
Վերջին ամիսներին Ռաֆախում ապաստան է գտել շուրջ 1,3 մլն պաղեստինցի՝ ներքին տեղահանված անձ։
Նմանատիպ հոդվածներ
Ավարտվել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը․ ադրբեջանական ԶԼՄ
Ավարտվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադր...
Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ա...
Մենք ունենք լարվածության նոր աճ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Փաշինյան
Լարվածության նոր փուլ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում ԱՄՆ պետքար...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ովքեր են ներկա Փաշինյան–Ալիև–Շոլց հանդիպմանը․ մանրամասներ
Փաշինյան–Ալիև–Շոլց եռակողմ հանդիպմանը մասնակցել են նաև Արարատ Միրզոյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, իսկ...