Մասկը մեղադրել Է ԱՄՆ իշխանություններին
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ի բնակիչները չեն հասկանում, թե ինչ ուժ ունի ԱՄՆ-ում պետական գրաքննությունը: Իր կարծիքը նա հայտնել է X (նախկին Twitter) սոցցանցում։ Տեղեկությունը փոխանցում է Газета.Ru-ն։
«Հասարակությունը մինչև հիմա չի հասկանում գրաքննության պետաարդյունաբերական համալիրի հզորության նույնիսկ չնչին մասը։ Ես և իմ ընկերությունները ենթարկվել ենք անընդհատ հարձակումների, հենց որ գրաքննությունն այս հարթակում (սոցիալական ցանց X) չեղարկվել է», - գրել Է միլիարդատերը։
Այս կերպ Մասկը մեկնաբանել է մեկ այլ գործարար Դեւիդ Սաքսի հայտարարությունը, որը գրել է ԱՄՆ-ում ապրելու իր ուրախության մասին, քանի որ «խոսքի ազատություն ունի եւ ազատություն քաղաքական հետապնդումներից»:
Մինչ այդ Մասկը մեղադրել էր ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ղեկավար Ալեխանդրո Մայորկասին անօրինական միգրացիային աջակցելու մեջ և կոչ արել նրան հրաժարական տալ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Ավարտվել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը․ ադրբեջանական ԶԼՄ
Ավարտվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները...
Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ա...
Մենք ունենք լարվածության նոր աճ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Փաշինյան
Լարվածության նոր փուլ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում ԱՄՆ պ...