Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների․ Շոլց
Գերմանիան և Եվրոպան պատրաստ են հնարավորինս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին գրել է Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների»,- գրել է Շոլցը:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Շոլցը նաև կոչ է արել շուտափույթ ավարտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները: Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում։
«Կանցլերը նշել է չլուծված հարցերն ու կարծիքների տարբերությունները բացառապես խաղաղ երկխոսության միջոցով և առանց ուժի կիրառման լուծելու կողմերի հանձնառությունը: Եռակողմ քննարկումների ընթացքում կանցլերը կոչ է արել շուտափույթ ավարտել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունները։ Գերմանիան և Եվրոպան, ընդհանուր առմամբ, պատրաստ են առավելագույնս աջակցել այդ գործընթացին, այդ թվում` ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերով»,– ասված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ավարտվել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը․ ադրբեջանական ԶԼՄ
Ավարտվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադր...
Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ա...
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Մենք ունենք լարվածության նոր աճ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Փաշինյան
Լարվածության նոր փուլ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում ԱՄՆ պետքար...