Եթե Պուտինը հաղթի, հետևանքները մեզ համար շատ ավելի թանկ կլինեն, քան մեր օգնությունն Ուկրաինային․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը Եվրամիությանը կհանգեցնի լուրջ ֆինանսական հետևանքների «բոլոր առումներով»: Այս մասին Շոլցը գրել է X (նախկին Twitter) սոցցանցի իր էջում։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Ինչ կլինի, եթե Պուտինը հաջողության հասնի։ Հետևանքները մեզ համար շատ ավելի թանկ կլինեն, քան մեր օգնությունն Ուկրաինային և բոլոր հարաբերություններում», - հայտարարել Է կանցլերը։
Մինչ այս Շոլցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ Բեռլինում ստորագրված Գերմանիայի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը չի պարտավորեցնում Բունդեսվերին պայքարել Կիևի համար։ Նա նշել է, որ Գերմանիայի աջակցությունն առանցքային է ուկրաինական պաշտպանական ներուժի ամրապնդման համար։ Այսպիսով, պայմանավորվածությունների համաձայն, միայն ուկրաինական կողմը պարտավոր կլինի զորքեր ուղարկել Գերմանիային՝ այդ երկրի վրա հարձակման դեպքում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, նույնպես գնահատեց Գերմանիայի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի բովանդակությունը: Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ փաստաթուղթն արտացոլում է հակապատերազմական տրամաբանությունը, որը դրվում է անվտանգության գործարքների հիմքում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Ավարտվել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը․ ադրբեջանական ԶԼՄ
Ավարտվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադր...
Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ա...
Մենք ունենք լարվածության նոր աճ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Փաշինյան
Լարվածության նոր փուլ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում ԱՄՆ պետքար...