Էկոնոմիկայի նախարարության առանցքային պաշտոնյան դեռ ստվերում է. հանգիստն է վայելում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարարության առանցքային պաշտոնյան դեռ ստվերում է։ Մինչ Էկոնոմիկայի նախարարությունում մոլեգնում են ձերբակալությունները, Կարեն Սարգսյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարը, որն ի պաշտոնե ստորագրել կամ մակագրել է նախարարության գրեթե բոլոր փաստաթղթերը, իր «հանգիստն» է անցկացնում ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում։
Հատկանշական է, որ Սարգսյանը դեռ հեռավոր 2000-ականներին եղել է Գնումների գործակալության ղեկավարներից, ասել է թե՝ տիրապետում է ոլորտի «նուրբ արվեստին»։ Նա 2001-2006 թվականներին եղել է ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերման բաժնի պետ։ 2006-2011 թվականներին ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության ներքին հսկողության բաժնի պետ է եղել։
Հատկանշական է, որ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը հայտնի ձերբակալություններից օրեր առաջ անակնկալ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Հավելենք նաեւ, որ նույն նախարարության շուրջ պայթած սկանդալից առաջ էլ Անի Իսպիրյանն էր ազատվել աշխատանքից, ինչին հաջորդեց նրա ձերբակալությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Ավարտվել է Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը․ ադրբեջանական ԶԼՄ
Ավարտվել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադր...
Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ա...
Մենք ունենք լարվածության նոր աճ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Փաշինյան
Լարվածության նոր փուլ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում ԱՄՆ պետքար...