Ուկրաինայի զինված ուժերը հետ են քաշվում Ավդեևվկայի «Զենիթի» դիրքից
Երկար ամիսների առճակատումից հետո որոշում է կայացվել հետ քաշվել Ավդեևկայի հարավ-արևելյան ծայրամասում գտնվող «Զենիթի» դիրքից, ասել է «Տավրիայի» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի հրամանատար, բրիգադային գեներալ Ալեքսանդր Տարնավսկին, փոխանցում է UNIAN-ը։
«Մենք այս դիրքը պահել ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է եղել արդյունավետ կերպով զսպել և ոչնչացնել հակառակորդին»,- նշել է նա։
Նա հավելել է, որ հետ կանչելու որոշումը կայացվել է անձնակազմը պահպանելու և օպերատիվ միջավայրը բարելավելու նպատակով։
«Այս դիրքերը տակտիկապես գրավելը հակառակորդին ռազմավարական առավելություն չի տալիս և չի փոխում իրավիճակը Ավդեևկա պաշտպանական գործողության շրջանակներում։ Ներկայում շարունակվում են զորքերի վերախմբավորումը, մատակարարումների համալրումը և ստորաբաժանումների դասավորությունը նոր դիրքերում։ Ստորաբաժանումներն ուժեղացվում են նախատեսվածի համաձայն»,- հավելել է գեներալը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետո...
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ներուժը բարձր է համարում
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղա...
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, Արթուր Երոյանը` ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորմ...
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...