Քաղաքականություն

ՄԱԿ-ը տեղեկություն չունի տիեզերքում միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ծրագրերից

ՄԱԿ-ը տեղեկություն չունի տիեզերքում միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ծրագրերից
Տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանն իբր ծրագրում է միջուկային զենք տեղակայել տիեզերքում, լրատվամիջոցների շահարկումներ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական…

Տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանն իբր ծրագրում է միջուկային զենք տեղակայել տիեզերքում, լրատվամիջոցների շահարկումներ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։


«Այն, ինչը մենք տեսնում ենք, լրատվամիջոցների շահարկումներն են: Մենք որևէ առարկայական տեղեկություն չունենք։ Բնականաբար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անդամ բոլոր երկրներին կոչ է անում խուսափել տիեզերքում սպառազինությունների մրցավազքից»,- ասել է նա։


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ ասել էր, որ փետրվարի 15-ին փակ հանդիպում կանցկացնի Կոնգրեսի ղեկավարության և հիմնական հանձնաժողովների հետ երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները քննարկելու համար։ 

Նմանատիպ հոդվածներ

Մեր պրոբլեմը էնա, որ մենք այս ճշմարտության հետ չենք առերեսվել և մեր ժողովրդին չենք ասել այս մասին. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին

Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակա՞լ եմ, ով երազումա,...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250