Չեչնիայի մայրաքաղաքում Պուտինի պատվին թաղամաս կանվանվի. Կադիրով
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնում նոր թաղամաս կհայտնվի,որը կանվանեն ի պատիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի: Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Այն կանվանեն մեր ազգային առաջնորդ Վլադիմիր Պուտինի պատվին»,- գրել է Կադիրովը և պարզաբանել. «Վլադիմիր Պուտինի պատվին Գրոզնիի նոր շրջանն անվանակոչելու որոշումը կայացվել է ի նշան չեչեն ժողովրդի խորին երախտագիտության և նրա անունը հավերժացնելու ցանկության»:
Նոր թաղամասում կկառուցվի 130 բազմաբնակարան շենք, մզկիթ, մանկապարտեզ և այլ ենթակառուցվածքներ։ Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ տարածքը կդառնա Գրոզնիի ամենահարմարավետ, հեղինակավոր հատվածը։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը...
Հայտնի է` երբ կհրապարակվի Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը
Դատարանը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը կհրապարակի ժամը 13:00–ին։ Տեղեկությունը հայտ...
Սուրեն Պապիկյանը և Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվեն Մյունխենում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գե...
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...