Վահան Քերոբյանի հրաժարականը անակնկալի է բերել ՔՊ-ականների մեծ մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի երեկվա հրաժարականն անակնկալի է բերել ՔՊ-ականներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում մի քանի հոգի են իմացել միայն նախարարի հրաժարականի մասին, իսկ մյուսները նրա գրառումից են իմացել լուրն ու անակնկալի եկել:
Ավելին՝ ՔՊ-ականների, մասնավորապես՝ խորհրդարանականների սրտով այնքան էլ չի եղել Քերոբյանի հրաժարականը. ոմանք նաեւ անթաքույց ափսոսանք են հայտնել, քանի որ լավ հարաբերություններ են ունեցել նրա հետ. ի տարբերություն շատ այլ նախարարների՝ Քերոբյանը մշտապես հասանելի է եղել թիմակիցների համար, ու նրա հետ կարողացել են աշխատանքը հեշտ կազմակերպել: Մի խոսքով, մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Վահան Քերոբյանը հրաժարական է տվել:
Նմանատիպ հոդվածներ
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Հրապարակվել է Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը...
Հայտնի է` երբ կհրապարակվի Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը
Դատարանը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը կհրապարակի ժամը 13:00–ին։ Տեղեկությունը հայտ...
Սուրեն Պապիկյանը և Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվեն Մյունխենում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գե...