Տիգրան Հակոբյանի աշխատավարձը կգերազանցի 1 միլիոն դրամը. «Հրապարակ»
Կառավարության այսօրվա նիստում ներառված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ ունեցող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին հավանություն տալու հարցը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Օրենքի նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի համար աշխատավարձի դրույքաչափի գործակից սահմանել 14-ը՝ հավասարեցնելով ԿԸՀ նախագահի վարձատրությանը։ Նախկինում ՀՌՀ նախագահի գործակիցը 10 էր, հետեւաբար, եթե Տիգրան Հակոբյանը նախկինում ստանում էր ամսական 832 հազար դրամ, ապա փոփոխությունից հետո կստանա 1 մլն 164 հազար դրամ։
«Բայց նա լիովին «վաստակել» է այդ աշխատավարձը` ՔՊ-ին հնազանդ ծառայելով, ոչ իշխանական TV-ներին եթերից զրկելու որոշումներով եւ ազատ խոսքը եթերից վերացնելուն ուղղված հետեւողական աշխատանքով»,– գրում է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...