ՌԴ–ի համար ավելի լավ կլինի, եթե Բայդենը հաղթի ԱՄՆ ընտրություններում. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ավելի շուտ կնախընտրեր Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնին, քան Դոնալդ Թրամփին։ Այս մասին նա ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Զարուբինը Պուտինին հարցրել է. «Ո՞վ է մեզ համար ավելի լավ՝ Բայդենը, թե Թրամփը»:
«Բայդենը: Նա ավելի փորձառու մարդ է, կանխատեսելի է, հին կազմավորման քաղաքական գործիչ է։ Բայց մենք կաշխատենք ԱՄՆ-ի ցանկացած առաջնորդի հետ, ում վստահում է ամերիկացի ժողովուրդը»,- պատասխանել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահին նաև հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում Բայդենի առողջական վիճակի մասին լուրերին։ Պուտինի խոսքով՝ դա պայմանավորված է նաեւ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավով։
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ում ներքաղաքական քարոզարշավը, նախընտրական քարոզարշավը թափ է հավաքում: Այն ձեռք է բերում ավելի ու ավելի սուր ձևեր։ Եվ մեր կողմից այս գործընթացին միջամտելը տեղին չէ։ Տեսեք, ես հանդիպել եմ Բայդենին Շվեյցարիայում, սա երեք տարի առաջ էր։ Այն ժամանակ էլ ասում էին, որ նա ապաշնորհ է։ Ես նման բան չտեսա։ Դե, այո, նա նայեց իր թղթին, ես նայեցի իմին։ Ոչինչ։ Իսկ այն, որ ինչ-որ տեղ, ուղղաթիռից իջնելով, խփել է գլխին, դե... Մեր երկրում ով ինչ-որ տեղ գլուխը չի խփել, թող առաջինը քար նետի իր վրա»,- ասել է ռուսաստանցի նախագահը:
Նա հավելել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ վարչակազմի ներկայիս դիրքորոշումը «խիստ վնասակար է և սխալ»։ «Եվ ես այդ մասին ժամանակին ասել եմ նախագահ Բայդենին», - եզրափակել է Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...