Մենք 4 զոհ չէինք տա, եթե ռուսները Ներքին Հանդը չմեկուսացնեին ԵՄ դիտորդներից. Իոաննիսյան
ՌԴ սահմանապահները պետք է դուրս շպրտվեն Ներքին Հանդի խաչմերուկից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
«Ամբողջ հայ-ադրբեջանական սահմանին կա միայն մի տեղ, որտեղ ԵՄ դիտորդները չեն կարողանում մոտենալ և դա Ներքին Հանդն է։
Մայրուղուց դեպի Ներքին Հանդ գնացող ճանապարհի խաչմերուկում ռուսաստանյան սահմանապահները արգելափակոց են տեղադրել և ԵՄ դիտորդներին չեն թողում մոտենալ գյուղին։
Արդյունքում ադրբեջանցիները Ներքին Հանդում ինչ ուզում` անում են, հետո հայտարարում, թե բա «ԵՄ դիտորդների պատասխանատվության գոտում է», թեև շատ լավ գիտեն, որ իրենց դաշնակից ռուսները ԵՄ դիտորդներին այդտեղ մոտ չեն թողում։
Ես վստահ եմ, որ մենք 4 զոհ չէինք տա, եթե ռուսները Ներքին Հանդը չմեկուսացնեին ԵՄ դիտորդներից։
Հ.Գ. Ռուսաստանյան սահմանապահներին Ներքին Հանդից հանելն անգամ ավելի հրատապ է, քան Զվարթնոցից»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Այս պահին խուզարկում են Վահան Քերոբյանի աշխատասենյանը․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Քիչ առաջ գրել էինք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից երեկ ազատված Վահան Քերոբյանին այսօր կ...
Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին․ «Ազատություն»
Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել, այսօր «Ազատության»-ը փոխանցեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագա...
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ներքին Հանդում Ադրբեջանի զինուժի կողմից կրակ բացելու մասին
Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածությ...