Բոլորի վրա դիպուկահար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զոհի և վիրավորի մասին․ «Ազատություն»
Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել, այսօր «Ազատության»-ը փոխանցեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանը։
«Պատերազմի դաշտում ի՞նչ է տեղի ունենում ... քննություն է գնում, հետագայում պարզ կլինի, տեղյակ կպահվի, միայն կասեմ, որ դիպուկահար է աշխատել բոլորի վրա», - ասաց Միքայելյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։
Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը 4 զոհ, 1 վիրավոր ունի։ Զոհված 4 անձինք և մեկ վիրավորը ԵԿՄ անդամներ են։
Բաքուն հայտարարեց, թե «Հատուցում» գործողություն է իրականացրել. նախօրեին ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր կառավարության նիստի ժամանակ, Ներքին Հանդում տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում որակեց։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
Այս պահին խուզարկում են Վահան Քերոբյանի աշխատասենյանը․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Քիչ առաջ գրել էինք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից երեկ ազատված Վահան Քերոբյանին այսօր կ...
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ներքին Հանդում Ադրբեջանի զինուժի կողմից կրակ բացելու մասին
Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածությ...
2024-ը կլինի կրիտիկական տարի․ առկա է բռնության սպառնալիք Հայաստանի հարավում՝ Սյունիքում. Թոմաս դե Վաալ
Հարավային Կովկասում 2024-ը կլինի կրիտիկական տարի: Այս մասին «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում գրել է Հա...