Իրազեկում վարորդների համար․ կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ
Տ-5-46‚ /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի կմ0+000-կմ9+300 և Տ-5-46 դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 15-ից մինչև մարտի 30-ը՝ ժամը 12.00-16.00 սահմաններում‚ կմ6+000-կմ9+000 տեղամասի առանձին հատվածներում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ. 15-30 րոպե տեևողությամբ ճանապարհը պարբերաբար կփակվի երթևեկության համար։
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության և Օձուն-Արևածագ հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատման տեղում իրականացվող աշխատանքների համար փետրվարի 15-ից մինչև մարտի 5-ը կարգելվի տվյալ հատվածում կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմոբիլների, զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը։
Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։