Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին․
«Նախ, պետք է նշել, որ ագրեսիա անվանել մեր զինծառայողի վիրավորմանն ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած միջոցները, նշանակում է կեղծել փաստերը»,- ասված է նրանց հայտարարության մեջ։ Ըստ նրանց՝ սահմանին տեղի ունեցածը խաթարել է «գրեթե 5 ամիս տիրող կայունությունը»․
«Կցանկանայինք հիշեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող հավակնությունների մասին, որոնք արտացոլված են Հայաստանի սահմանադրության, գործող օրենսդրական ակտերի, պաշտոնական նամակների, պաշտոնական հայտարարությունների, միջազգային կազմակերպությունների և դատարանների կողմից տարածվող փաստաթղթերի մեջ:
Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղ գործընթացով, պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է նաև սահմանամերձ գյուղերի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը. «ՀՀ վարչապետը, խոսելով Ադրբեջանի անկլավների և էքսկլավների մասին, ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը, իբր, օկուպացրել է 31 գյուղերի տարածքներ. դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական շահարկում։ Ուզում ենք հիշեցնել Փաշինյանին, ով իր նախկին հայտարարություններում ասում էր, թե իբր նման 32 գյուղ կա, և որ Հայաստանը պարտավոր է վերադարձնել ադրբեջանական ութ գյուղերը»։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը...
Հայտնի է` երբ կհրապարակվի Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը
Դատարանը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը կհրապարակի ժամը 13:00–ին։ Տեղեկությունը հայտ...
Սուրեն Պապիկյանը և Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվեն Մյունխենում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գե...
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...