ՆԱՏՕ-ի երկրների շատ ղեկավարներ նացիստական ընտանիքներից են. Զախարովա
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարությունում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր սերում են նացիստների ընտանիքներից, և նրանց պատահաբար չեն բերել իշխանության։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Rg.ru-ն:
Դիվանագետն ասել է, որ ոչ ոք չի կարող փոխել իր ընտանիքի անցյալը, սակայն յուրաքանչյուրը կարող է ճիշտ գնահատական տալ նախնիների գործողություններին:
Որպես օրինակ նա բերել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին։ Զախարովան հիշեցրել է Բերբոքի խոսքերն այն մասին, որ ինքը հպարտանում է իր Պապով, որը պաշտպանել է իր երկիրը 1945 թվականի ձմռանը:
«Եթե նա Գերմանիայի պաշտպանն էր, ապա հասկանալի է, թե ումից էր պաշտպանվում», - հայտարարել Է դիվանագետը:
Նշենք, որ ավելի վաղ Bild պարբերականը հայտնել էր, որ Գերմանիայի գործող արտգործնախարար Աննալենա Բերբոքի պապը նացիոնալ-սոցիալիզմի մոլի կողմնակից է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...
Հայտնի է` երբ կհրապարակվի Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը
Դատարանը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը կհրապարակի ժամը 13:00–ին։ Տեղեկությունը հայտ...
Սուրեն Պապիկյանը և Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվեն Մյունխենում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գե...