Մեթյու Միլլերը` երեկ սահմանին տեղի ունեցածի մասին
Մենք մտահոգված ենք (հայ-ադրբեջանական սահմանին) զինվորականների միջև մահացու ելքով բախումների մասին հաղորդագրություններով։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մեզ անհանգստացնում է զինվորականների միջև բախումների մասին տեղեկությունները, որոնք մի քանի զոհերի պատճառ են դարձել։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցելու ջանքերը: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է, հրադադարի ցանկացած խախտում կհետաքննվի։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին», - ասել է նա:
Միլլերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին:
Նմանատիպ հոդվածներ
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...
Հայտնի է` երբ կհրապարակվի Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը
Դատարանը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը կհրապարակի ժամը 13:00–ին։ Տեղեկությունը հայտ...
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...