Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսը երկրորդ անգամ հավանություն է տվել ներքին անվտանգության նախարարության ղեկավարի իմպիչմենտին

ԱՄՆ Կոնգրեսը երկրորդ անգամ հավանություն է տվել ներքին անվտանգության նախարարության ղեկավարի իմպիչմենտին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ներքին անվտանգության նախարարության ղեկավար Ալեխանդրո Մայորկասին իմփիչմենթի ենթարկելու օգտին։ Ամերիկյան խորհրդարանի ստորին պալատը որոշել է Միացյալ…

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ներքին անվտանգության նախարարության ղեկավար Ալեխանդրո Մայորկասին իմփիչմենթի ենթարկելու օգտին։ 


Ամերիկյան խորհրդարանի ստորին պալատը որոշել է Միացյալ Նահանգների ներքին անվտանգության դեպարտամենտի ղեկավար Ալեխանդրո Մայորկասի հետագա ճակատագիրը, ով մեղադրվում է երկրի սահմանների անվտանգությունը չապահովելու մեջ։ 


Հարկ է նշել, որ իմփիչմենթի նախաձեռնությունը ներկայացվել էր անցյալ տարվա նոյեմբերի վերջին՝ կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինի կողմից։ Նա կարծում է, որ նախարարը «թույլ է տվել ներխուժել մոտ տասը միլիոն անօրինական ներգաղթյալների» և «կամավոր կերպով» հրաժարվել է ԱՄՆ սահմանները պաշտպանելու իր պարտականություններից։ Այս անգամ հանրապետականների կողմից վերահսկվող խորհրդարանի ստորին պալատում այս նախաձեռնությանը կողմ է քվեարկել 214 օրենսդիր, իսկ մնացած 213-ը դեմ են եղել։

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին

Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250