Աբասը ՀԱՄԱՍ–ին կոչ է անում գործարք կնքել Իսրայելի հետ՝ Ռաֆահում կռվելուց խուսափելու համար
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը կոչ է արել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը հնարավորինս շուտ համաձայնության գալ Իսրայելի հետ պատանդների և գերիների փոխանակման հարցում՝ Գազայի հատվածում իրավիճակի էլ ավելի սրումից խուսափելու համար։ Այս մասին հայտնում են պաղեստինյան լրատվամիջոցները։
«Գազայի հատվածում և Արևմտյան ափին, ներառյալ Արևելյան Երուսաղեմում պաղեստինցի ժողովրդի դեմ ծավալված զանգվածային պատերազմի լույսի ներքո, մենք կոչ ենք անում ՀԱՄԱՍ-ին արագ ավարտին հասցնել գերիների փոխանակման գործարքը՝ պաղեստինցի ժողովրդին փրկելու համար ոչ պակաս սարսափելի աղետից, քան 1948 թ.–ին էր (զանգվածային արտագաղթ` արաբա-իսրայելական պատերազմից հետո) և խուսափել Իսրայելի կողմից Ռաֆահ քաղաքի օկուպացիայից»,- ասել է Աբասը։
Նա նաև կոչ է արել ԱՄՆ վարչակազմին և արաբական երկրներին «լրջորեն աշխատել՝ ապահովելու, որ համաձայնությունը հնարավորինս շուտ ձեռք բերվի, որը կօգնի պաշտպանել Պաղեստինի ժողովրդին ավերիչ պատերազմի պատուհասից»:
«Եկել է ժամանակը, որ բոլորը պատասխանատվություն ստանձնեն պաղեստինյան ժողովրդի դեմ այս զանգվածային պատերազմին վերջ դնելու համար»,- ասել է Աբասը։
Այժմ իսրայելական բանակը պատրաստվում է գրոհել Գազայի հատվածի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքը, որտեղ անկլավի 2,3 միլիոն բնակիչներից մոտ 1,5 միլիոնը պատսպարվում է մարտերից։ Իսրայելական կողմի տվյալներով՝ քաղաքում ապաստան են գտել ՀԱՄԱՍ-ի զինյալների մնացած կազմավորումները։ ՄԱԿ-ը և շատ երկրներ կոչ են անում Իսրայելին հրաժարվել այդ ծրագրերից։
Աբբասը նշել է, որ Ռաֆահի վրա հարձակումը «կհանգեցնի հազարավոր զոհերի, տառապանքների և պաղեստինցիների զանգվածային փախուստի»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...