ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վազորդ Երվանդ Մկրտչյանը մեդալակիր է դարձել ու Հայաստանի ռեկորդ սահմանել

Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաքում անցկացվող «Belgrade Indoor Meeting» մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է armsport.am–ը։


Մարզիկը նաև 1500 մետր մրցատարածությունում Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել՝ տարածությունը վազելով 3:38.12 րոպեում։


Նա զիջել է միայն Հարավային Աֆրիկայի ներկայացուցչին: Ի դեպ, այս արդյունքն արդեն մոտ է օլիմպիական նորմատիվին (3:33.50):


Հիշեցնենք` Երվանդ Մկրտչյանը փետրվարի 10-ին ոսկե մեդալ էր նվաճել Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում, որն անցկացվել էր Ստամբուլում։

Քաղաքականություն