ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հիմա նորից կարո՞ղ ենք ՌԴ-ին վստահել մեր անվտանգությունը․ պատգամավոր
Ադրբեջանցիներն ամբողջ աշխարհի առաջ սուտ են խոսում. Ալիեւը խոսք տվեց, թե գնալու է Գրենադա, խաբեց, ասաց՝ գնալու է Բրյուսել, խաբեց, հետո կանգնեց, ասեց՝ եկեք գնանք Մոսկվա, այնտեղ կնքենք խաղաղության պայմանագիր: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am -ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով, որ պետք է ստախոսի հետ էլ ստախոսի պես խոսես:
«Բայց չէ՞ որ մենք ունենք Ռուսաստանի հետ համաձայնություն, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով ՌԴ-ն հանդիսանում էր Արցախի ժողովրդի խաղաղության, անվտանգության երաշխավորը, ի՞նչ կատարվեց: Նույնիսկ մեր ձեռքին որոշ տարածքներ կային, որոնք մենք լքեցինք, տվեցինք առանց մի փամփուշտ կրկելու, որովհետեւ հավատացինք մեր դաշնակից ՌԴ խոսքերին, որ իրենք անվտանգության երաշխավորն են լինելու Արցախում: Եվ ի՞նչ ունեցանք, ունեցանք Արցախի կորուստը: Մենք հիմա նորից կարո՞ղ ենք ՌԴ-ին վստահել մեր անվտանգությունը կամ «Զանգեզուրի միջանցքը»: Իհարկե չենք կարող: Եթե մենք նորից Մոսկվայում ենք կնքում խաղաղության պայմանագիր, ի՞նչ երաշխիք ունենք, որ մեր անվտանգությունը չի լինի այնպես, ինչպես եղավ Արցախինը»,- լրատավմիջոցին ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ուզում Ադրբեջանը. Փաշինյանը ներկայացրեց հայկական կողմի առաջարկները
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ներքին Հանդում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպին։...
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...