ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը կարող է ավարտվել առաջին եռամսյակում. ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կավարտվի այս տարվա առաջին եռամսյակում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը։
«Ինձ թվում է, որ դաշնակիցները լիովին շահագրգռված են ավարտելու ընտրության գործընթացը, հավանաբար այս օրացուցային տարվա առաջին եռամսյակում: Հնարավորության սահմաններում մենք եռանդուն ենք այս գործընթացն ավարտելու հարցում»,- ասել է ամերիկացի դիվանագետը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:
Նա հրաժարվել է ենթադրություններ անել, թե ով կարող է փոխարինել Յենս Ստոլտենբերգին այս պաշտոնում։ Միաժամանակ Սմիթը հաստատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է, մասնավորապես, Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի թեկնածությունը, ով ցանկություն է հայտնել փոխարինել Ստոլտենբերգին։ «Սակայն ընտրության գործընթացը շարունակվում է», - ասել է Սմիթը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...