Ինչո՞ւ է պաշտոնական կայքից հեռացվել «ԼՂ հիմնախնդիր» բաժինը. ԱԳՆ-ից պարզաբանում են
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից անհետացել է «ԼՂ հիմնախնդիր» բաժինը՝ չորս լեզուներով: Երբ փորձում ես մուտք գործել այդ բաժին, error է տալիս։
Հետաքրքրական է, որ սա եղավ այն ժամանակ, երբ ընդամենը օրեր առաջ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ բացի Անկախության հռչակագրից, Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։
MediaHub-ը փորձել է ԱԳՆ-ից ճշտել, թե ինչ խնդիր է՝ ՀՀ ԱԳՆ-ն կատարում է Ադրբեջանի պահանջը, թե՞ այլ բան կա։ «Տեխնիկական խնդիր է, եթե տեսնեք, այլ բաժիններ էլ կան, որ այս պահին չեն գործում»,- վստահեցրին մեզ գերատեսչությունից։
Հարցին, թե արդյո՞ք տեխնիկական խնդրի լուծումից հետո բաժինը կվերականգնվի նույնությամբ, մեզ վստահեցրել են՝ այո։ Ճշտող հարցին, թե նախկինում հրապարակված տեքստերը և՞ս կվերականգնվեն, կրկին դրական արձագանք է տրվել։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակոցին անհամարժեք է». Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ու ՀՀ ԱԳ նախարար Արարա...
«Սա դեռ սկիզբն է». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԳՆ՝ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և երկրի պետքարտուղար Թ...
Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ոչնչացման մասին
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։ Այս մասին...
«Խաղաղության պայմանագրի տեքստում կա մի համաձայնեցված հոդված». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր սահմանադրություն ընդունման մասին իր հայտարարություններին։Նա շեշտել է, որ այդ...