Հայաստանն այսօրվա սադրանքի հիմքով կդիմի՞ Միջազգային քրեական դատարան. Եղիշե Կիրակոսյանը հստակեցնում է
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած սադրանքը, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր, տեխնիկական իմաստով Միջազգային քրեական դատարանի իրավազորության տիրույթում է, քանի որ դատարանի կանոնադրությունը գործում է Հայաստանի տարածքի նկատմամբ, Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային իրավակական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա հայտնել է, որ իրենց թիմն այժմ ուսումնասիրում է այսօրվա դեպքերը՝ հասկանալու համար՝ ինչ որակում պետք է տրվի տվյալ միջադեպին՝ պատերազմական հանցագործությո՞ւն, թե այլ։
«2022 թվականի սեպտեմբերին Սև լճի մոտ ադրբեջանցիները գնդակահարել էին զենքը վայր դրած զինվորականներին, և դա ակնհայտ պատերազմական հանցագործություն էր։ Այս դեպքի հետ կապված պետք է հասկանալ՝ ինչ որակում է պետք տալ, չեմ ուզում շտապել, բայց եթե հիմքեր լինեն այն որպես պատերազմական հանցագործություն որակելու համար, ապա այո՝ դատարանի իրավազորությունը կարող է գործել։ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունն ավելի առարկայական տարածվում է այլ դեպքերի վրա՝ օրինակ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ակնհայտ հանցագործություն է, որի պարագայում, կարծում եմ, դատարանի իրավազորությունը գործում է»,- նշել է Կիրակոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, դժբախտաբար զոհվեց 4 զինծառայող. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխա...
ՀՀ օրենսդրությունը մեր երկրի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթա...
Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին
Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. ԶԼՄ
Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրներ...