Քաղաքականություն

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնելու մասին օրինագիծը

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնելու մասին օրինագիծը
ԱՄՆ Սենատը վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնություն հատկացնելու մասին օրինագծին, որին կողմ է քվեարկել 70 սենատոր, դեմ՝ 29: Այժմ օրինագիծն ուղարկվել է Ներկայացուցիչների…

ԱՄՆ Սենատը վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնություն հատկացնելու մասին օրինագծին, որին կողմ է քվեարկել 70 սենատոր, դեմ՝ 29: Այժմ օրինագիծն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի հաստատմանը: 


Նախագծից դուրս է մնացել ԱՄՆ սահմանների անվտանգության ֆինանսավորման հարցը, իսկ Ուկրաինային, Իսրայելին և ազգային անվտանգության այլ առաջնահերթություններին առաջարկվել է հատկացնել ընդհանուր 93,5 մլրդ դոլար:


Ընդ որում՝ 60 մլրդ դոլարն առաջարկվում է ուղղել Ուկրաինային աջակցությանը, 14 մլրդ դոլարը՝ Իսրայելին, մոտ 5 միլիարդ դոլարը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդ թվում՝ Թայվանին:

Նմանատիպ հոդվածներ

Հայաստանում ես չեմ որոշում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն. Փաշինյանը՝ ՀՀ–ում Պուտինի ձերբակալության հավանականության մասին

Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250