ԱՄՆ-ն ուզում է ՌԴ-ին հեռացնել մերձավորարևելյան հակամարտության լուծման ջանքերից. Լավրով

ԱՄՆ-ն ձգտում է իր առաջնորդությունը հաստատել Մերձավոր Արևելքում` Ռուսաստանին հեռացնելով տարածաշրջանի կարգավորմանն ուղղված միջազգային գործընթացներից։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, «Վալդայ» միջազգային ակումբի մերձավորարևելյան համաժողովում այս հայտարարությունն է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։


«Ամերիկացիները նախընտրում էին խաղադրույք կատարել տարածաշրջանում (Մերձավոր Արևելքում. խմբ.) իրենց գերիշխանության վրա և հիմա արդեն աշխատում են Ռուսաստանին հեռացնելու ուղղությամբ»,- նշել է Լավրովը:


Նախարարը հիշեցրել է, որ Վաշինգտոնը արգելափակել է մերձավորարևելյան կարգավորման հարցով միջազգային միջնորդների քառյակի աշխատանքը, որը բաղկացած էր Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ՄԱԿ-ից և ԵՄ-ից: Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ն ներկայիս իրավիճակում իրականությունից կտրված բաղադրատոմսեր է պարտադրում, լուծումները միակողմանի են, դրանք հաշվի չեն առնում ո՛չ երկրների, ո՛չ տարածաշրջանի առանձնահատկությունները:

Քաղաքականություն