Ամբողջ պատերազմի ընթացքում «դիվան քշելուց» բացի ուրիշ բան չեն արել. Ավինյան
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի վերաբերյալ պաշտոնական թվերը, որոնք հնչեցվել են, իրականությանը համապատասխանում են։ Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմենակ Դանիելյանի հարցի, թե Երևանը քանի զոհ է ունեցել այդ պատերազմում։
«Ձեր քաղաքական թիմից էնքան տգեղ, զզվելի ու մանիպուլյատիվ ձևով էր 2020 թվականի 44-oրյա պատերազմի զոհերի թիվն ուռճացվում, հիմնականում էն տանը նստած «դիվան քշողների» կողմից, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում իրենց տան դիվանը «քշելուց» բացի ուրիշ բան չեն արել։ Այնպիսի ոգևորությամբ էին այդ հազարները ավելացվում, որ մարդու զզվանքը գալիս էր, որ այդ տեսակ մարդկանց հետ նույն փողոցներով քայլում ենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Հարցին, թե պատերազմում հերոսացած երևանցիներին նվիրված խաչքար կամ հուշաքար տեղադրվելո՞ւ է Երևանում՝ Ավինյանը պատասխանեց. «Այսօր էլ մեր տղաներին նվիրված տարբեր հուշարձաններ ունենք տարբեր վարչական շրջաններում, ուզում եմ տեղեկացնել նաև, որ մի մեծ պուրակ ենք կառուցում՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինվորներին»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ներքին Հանդում սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք ՀՀ տարածքի ներսում են․ Թաթոյան
Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայ...
Պեսկովը՝ Ներքին Հանդում ադրբեջանական սադրանքի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կո...