Ադրբեջանը կոչ է անում հայկական կողմին խուսափել ռազմական էսկալացիայից. Ադրբեջանի ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական զինուժի ձեռնարկած միջոցներն էսկալացիայի պատրվակ են, միանգամայան անհիմն են։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ռազմական սադրանքից հետո, որը հանգեցրել է ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, ադրբեջանական կողմը վերացրել է հայկական դիրքից բխող վտանգը։ Այս միջոցը զուտ պատասխան գործողություն էր։ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և կոչ է անում հայկական կողմին խուսափել ռազմական էսկալացիայից, ինչը կարող է վտանգել այդ ուղղությամբ ջանքերը»,- նշել են գերատեսչությունում։
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ըն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ներքին Հանդում սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք ՀՀ տարածքի ներսում են․ Թաթոյան
Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայ...
Պեսկովը՝ Ներքին Հանդում ադրբեջանական սադրանքի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կո...