Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք hարված հասցնելն է․ Աբրահամյան
Ադրբեջանական երեկվա հիստերիան, որը սկսվեց դրանց սահմանային ծառայության այն հաղորդագրությամբ, որ Ներքին Հանդի ուղղությամբ վիրավոր ունեն և շարունակվեց կեղծ դիպուկահարի «հայտնաբերման» տեսանյութով, այսօր ունեցավ ծանր հետևանք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հայկական կողմ այդ ուղղությամբ 2 զոհ ունի և վիրավորներ:
Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել:
Ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք (անհամեմատ մեծ) հարված հասցնելն է, հակառակ դեպքում անպատժելիությունը նոր ագրեսիայի է հանգեցնելու»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ներքին Հանդում սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք ՀՀ տարածքի ներսում են․ Թաթոյան
Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայ...
Պեսկովը՝ Ներքին Հանդում ադրբեջանական սադրանքի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կո...
ՌԴ-ից արձագանքել են Պուտինի հնարավոր ձերբակալման մասին Փաշինյանի հայտարարություններին
Կրեմլում հայտարարել են, որ ակնկալում են եւ տրամադրված են Երեւանի կողմից որոշակի հավաստիացումներ ստանալ ՌԴ նախագահ Վլադիմ...