ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լվովի քաղաքապետը լեհ ֆերմերներին ռուսամետ սադրիչներ է անվանել

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը «ռուսամետ սադրիչներ» է անվանել լեհ ֆերմերներին, ովքեր բեռնատարներից ուկրաինական հացահատիկ են թափել։ Այդ մասին նա հայտարարել է Telegram ալիքում։


Ավելի վաղ ազգայնականների և եվրոսկեպտիկների «Կոնֆեդերացիա» կոալիցիայի ակտիվիստ Ռաֆալ Մեքլերը, լեհ ֆերմերների բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկը, հայտնել էր, որ ցուցարարները ուկրաինական բեռնատարներից հացահատիկ են լցրել Դորոհուսկի անցակետում։


«Եկեք իրերն իրենց անուններով կոչենք: Այս լուսանկարում պատկերված է ուկրաինական հացահատիկ, որը ուկրաինական բեռնատարներից դուրս են թափել լեհ, իսկ իրականում ռուսամետ սադրիչները:


Սահմանին կեղծ շրջափակումը շարունակվում է»,- գրել է Սադովոյը։

Ֆերմերների համազգային բողոքի ակցիան սկսվել է փետրվարի 9-ին։ Ֆերմերները բողոքի ցույցեր են անցկացնում ամբողջ երկրում՝ փակելով ճանապարհներն ու Ուկրաինայի հետ սահմանին անցակետերի մուտքերը։ Ակցիայի մասնակիցների հիմնական պոստուլատներից մեկը Ուկրաինայից գյուղմթերքի ներկրումը դադարեցնելն է։ Վերջին օրերին եվրոպական շատ երկրներում ֆերմերների բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Հիմնական պատճառները Եվրահանձնաժողովի ցանկությունն է իրականացնել կանաչ քաղաքականություն և գյուղատնտեսական արտադրանքի ներհոսքը եվրոպական շուկաներ Ուկրաինայի միջազգային գյուղատնտեսական հոլդինգներից: Կիևի հետ ԵՄ-ի համաձայնագիրը, որը ընդլայնում է դյուրացված առևտրի ռեժիմը, բողոքի ցույցեր է առաջացրել հատկապես Բրյուսելում։


Լեհ-ուկրաինական հարաբերությունները զգալիորեն բարդացել են ուկրաինական հացահատիկի էմբարգոյի պատճառով։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին Եվրահանձնաժողովը որոշեց չերկարաձգել ուկրաինական գյուղատնտեսական չորս տեսակի ապրանքների ներմուծման սահմանափակումները ԵՄ սահմանամերձ մի քանի երկրներ, սակայն Կիևին պարտավորեցրեց ներմուծել արտահանման վերահսկման միջոցներ։ Սրանից հետո Սլովակիայի, Հունգարիայի և Լեհաստանի իշխանությունները հայտարարեցին, որ միակողմանիորեն երկարացնում են արգելքը։ Այդ կապակցությամբ Ուկրաինան բողոք է ներկայացրել ԱՀԿ։ Ի պատասխան՝ ԵՄ երեք երկրներ հայտարարեցին, որ բոյկոտելու են ուկրաինական հացահատիկի վերաբերյալ համակարգող հարթակի հանդիպումները։

Քաղաքականություն