ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելն ավիահարվածների ուղեկցությամբ ազատ է արձակել երկու պատանդի

Իսրայելի պաշտպանության բանակը ՇԱԲԱԿ-ի օպերատիվ աշխատակիցների հետ միասին ազատ է արձակել երկու պատանդների, որոնք հոկտեմբերի 7-ին դուրս էին բերվել զինյալների կողմից և Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում գտնվում էին ՀԱՄԱՍ-ի պաշտպանության ներքո: Ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների՝ այդ գործողության հետևանքով 37 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։


Անմիջապես հասցեում աշխատել է ՅԱՄԱՄ հատուկ նշանակության ջոկատը։ Ամբողջ գործողությունը տևել է մոտ մեկ ժամ, թիրախը եղել են երկու պատանդներ, որոնց պահել են շենքի երկրորդ հարկում։


Շենքում և հարակից տարածքում գրոհայիններ են եղել։ Հատուկջոկատայինների ներկայության բացահայտումից հետո սկսվել է մարտը։ Զինվորականներն օգտագործել են ավիացիա և ծածկույթ (հատուկ ջոկատներ «Շաետետ 13» և զրահատեխնիկա)։


Երկու պատանդներին հաջողվել է փրկել և ուղղաթիռով տարհանել Իսրայել: Զինվորականներից մեկը թեթև վիրավոր է։


ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում մինչ օրս 134 մարդ պատանդ է պահվում։


Քաղաքականություն