Չեմ ուզում մտածել, որ քրեական տարրեր կան. այդ մարդիկ չպետք է մեզ հետ աշխատեն․ Ավինյան
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 հատ նստարանների որակը չի համապատասխանում քաղաքապետարանի կողմից պահանջված որակին և գնին: Քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ դրանք չեն համապատասխանում նախագծին։
«Համապատասխան միջոցներ ձեռնարկեք, որպեսզի վերականգնեն կամ փոխարինեն նստարանները, պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա։ Պետք է խնդրեմ, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, որովհետև դուք բոլորդ աշխատակիցներ ունեք։ Նման գործելաոճն անընդունելի է մեզ համար։ Չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ այդտեղ քրեական տարրեր կան, բայց եթե նույնիսկ անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքին, այդ մարդիկ չպետք է մեզ հետ աշխատեն», - ասաց Տիգրան Ավինյանը։
Զեկուցվեց, որ մատակարարը պարտավորվել է վերացնել թերությունները 20-օրյա ժամկետում։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
ՌԴ-ից արձագանքել են Պուտինի հնարավոր ձերբակալման մասին Փաշինյանի հայտարարություններին
Կրեմլում հայտարարել են, որ ակնկալում են եւ տրամադրված են Երեւանի կողմից որոշակի հավաստիացումներ ստանալ ՌԴ նախագահ Վլադիմ...
Բաքուն ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ հաղորդագրությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հա...
ՊՆ-ից՝ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժելու վերաբերյալ լուրերի մասին
Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թ...