Արգենտինայի նախագահը, չհավանելով Իտալիայում դեսպանատան կենցաղային պայմանները, համար է վարձել ամենաթանկ հյուրանոցներից մեկում
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը և նրա քույրը՝ քարտուղարության ղեկավար Կարինան, Իտալիա ժամանելուց հետո հրաժարվել են ապրել դեսպանատան շենքում և սենյակներ են վարձել երկրի ամենաթանկ հյուրանոցներից մեկում։ Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 9-ին, հայտնել է La Nacion թերթը։
Հաղորդվել է, որ Իտալիայում նախագահը քրոջ հետ ծառայողական մեքենայով՝ կարաբիներների ուղեկցությամբ գնացել է դեսպանատան շենք։ Սակայն Հռոմի Պիացցա դել Էսկվիլինոյում գտնվող դեսպանատան շենքն իր պայմաններով չի գոհացրել նախագահին և նրա քրոջը:
«Քանի որ դեսպանատան սենյակները, ըստ երևույթին, լավ վիճակում չէին, և նախագահին դրանք դուր չեն եկել, Միլեյը և նրա քույրը որոշել են տեղափոխվել շքեղ Intercontinental Ambasciatori հյուրանոց», - ասվում է հրապարակման մեջ:
Հոդվածում նշվում է, որ տեղին կլիներ, որ նախագահը տնտեսական դժվարին շրջան ապրող ժողովրդին ցույց տար, որ ծախսերի կրճատումը վերաբերում է բնակչության բոլոր խավերին՝ առանց բացառության։ Այնուամենայնիվ, Միլեյը նախընտրել է իր հարմարությունը և սենյակ է վարձել հյուրանոցում, որտեղ համարի նվազագույն գինը մեկ գիշերվա համար կազմում է 550 դոլար:
Նմանատիպ հոդվածներ
ԵԿՄ–ն հրապարակել է վիրավոր զինծառայողի անունը
Ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորված զինծառայողը 36 տարեկան է, Երկրապահ կամավորականների միության անդամ։ Տեղեկութ...
«Ջերմուկ» ընկերությունը բացառում է շշի մեջ քացախաթթվի առկայությունը. պարզաբանում
«Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։ Այս մասին Sp...
Ես խոնարհվում եմ աշխատող և հարկ վճարող քաղաքացու առաջ. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է։ Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջում գրել է վարչապետ...
Զինծառայող Արթուր Գրիգորյանի այրված դին գտել են կրակը մարելուց հետո. ՔԿ
Հրդեհի և 39-ամյա պահեստազորային Արթուր Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։...