Ռուս զինվորականները Starlink տերմինալներ են օգտագործմում. Defense One
Ռուսաստանի զինված ուժերը ռազմաճակատի ողջ երկայնքով օգտագործում են Starlink արբանյակային ինտերնետ կապի ծառայության սարքերեր, որոնք մշակվել են Իլոն Մասկի SpaceX-ի կողմից։ Այս մասին գրում է ամերիկյան Defense One հրատարակությունը՝ վկայակոչելով ուկրաինական երկու աղբյուրներ։
Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ ռուսական բանակը սկսել է Starlink-ի կիրառումը մի քանի ամիս առաջ, իսկ այժմ կան տասնյակ կապի սարքեր՝ տեղակայված ողջ առաջնագծի երկայնքով։ Մեկ այլ աղբյուր պնդում է, որ Ռուսաստանի կողմից Starlink-ի օգտագործումը շարունակում է աճել։
«Երբ ռուսական բանակը հարյուրավոր Starlink տերմինալներ ունենա, Ուկրաինայի զինված ուժերի համար դժվար կլինի ապրել», - ընդգծել է հրատարակության զրուցակիցը։
Ինչպես նշում է Defense One-ը, ռուսական զորքերի կողմից Starlink-ի օգտագործումը վատթարացնում է ուկրաինացի զինվորականների վիճակը, որը զինամթերքի սուր պակաս է զգում:
Հաղորդվում է, որ Պենտագոնի խոսնակ Ջեֆ Յուրգենսենը հաստատել է հրատարակությանը, որ ամերիկացի պաշտոնյաները տեղյակ են ռուսական բանակի կողմից SpaceX արբանյակային սարքերի օգտագործման մասին հաղորդագրությունների մասին, սակայն այդ հարցի վերաբերյալ բոլոր հարցերը փոխանցել է «ուկրաինացի գործընկերներին»։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ներուժը բարձր է համարում
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղա...
Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, Արթուր Երոյանը` ԶՈւ ԳՇ պետի տեղակալ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորմ...
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետո...
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...