ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Խարկովում անօդաչու սարքերով հարձակման հետևանքով նավթի պահեստում տեղի ունեցած պայթյունից
Ուկրաինայի Խարկով քաղաքում հրդեհը բռնկվել է նավթի պահեստում պայթյունի հետևանքով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ`Խարկովի մարզի ոստիկանության քննչական վարչության պետ Սերգեյ Բոլվինովի խոսքերը մեջբերում է Խարկովի հանրային հեռուստաալիքի կայքը։
Շաբաթ օրը ավելի վաղ Խարկովի շրջանային դատախազությունը տեղեկություն էր տարածել, որ պայթյունի հետևանքով Խարկովում հիմնովին ավերվել է կարևոր ենթակառուցվածքային օբյեկտ։ Շաբաթ գիշերը ուկրաինական «Strana» հրատարակությունը հայտնել է քաղաքում պայթյունների մասին, իսկ ավելի ուշ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտարարել է պայթյուններից հետո Խարկովում մի քանի խոշոր հրդեհների մասին։
«Ռուսները հարվածել են... նավթի պահեստին։ Հարվածի հետևանքով այս նավթապահեստում պայթյուն է տեղի ունեցել, տանկերը վնասվել են՝ առաջացնելով վառելիքի և քսանյութերի արտահոսք։ Դիզելն ու բենզինը խառնվել են ձյան հետ»,– ասել է Բոլվինովը։
Իր հերթին Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Խարկովում վառելիքի կրկնակի արտահոսքի սպառնալիքը պահպանվում է։ Նավթի պահեստի տարածքում, նրա խոսքով, տարհանվել է 50 մարդ։
Հավելենք, որ Խարկովի գիշերային հարձակման հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 57-ի, այս մասին հայտարարել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Խարկովում 7 մարդ է մահացել այս հարձակման պատճառով: Նրանց թվում կա 3 երեխա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նոր կադրեր է հրապարակել է ձկնորսների կողմից Ս...
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Արդեն մի քանի օր է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Պուշկինի 39 հասցեում գտնվող «Ջուլիս» ռեստորանի հետ կապված սկանդալը չի դադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Դուք երևի լավ չեք ընկալել իր գրառման ընդհանուր իմաստը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նոր ժամանած 30 ավտոբուսները ե՞րբ են գիծ մտնում. Ավինյան
«Մրցույթները կայացած են, մաքսազերծման աշխատանքներն ամբողջովին ավարտված են։ 1 մասնավոր գծի հետ խնդիր կա․ իրենց պայմանագրի...