Ուզում եմ հարցնել՝ Զալուժնին էլ չի՞ եղել Ուկրաինայի ԶՈւ-ում, թե դեռ հիշում են, որ եղել է․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում կասկած է հայտնել, որ Կիևը հիշում է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի՝ ուկրաինական բանակի շարքերում գտնվելու մասին:
Այսպես է նա արձագանքել Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարություններին Բելգորոդի մարզում կործանված ռուսական Իլ-76 ինքնաթիռում ուկրաինացի գերիների բացակայության մասին:
«Ուզում եմ հարցնել՝ Զալուժնին էլ չի՞ եղել Ուկրաինայի Զինված ուժերում, թե՞ դեռ հիշում են, որ եղել է»,- ասել Է Զախարովան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 8-ին պաշտոնանկ է արել Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիին: Նրա փոխարեն նա նշանակեց ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկուն։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...
ՌԴ-ից արձագանքել են Պուտինի հնարավոր ձերբակալման մասին Փաշինյանի հայտարարություններին
Կրեմլում հայտարարել են, որ ակնկալում են եւ տրամադրված են Երեւանի կողմից որոշակի հավաստիացումներ ստանալ ՌԴ նախագահ Վլադիմ...