Իրանում ԱՄՆ-ին զգուշացրել են Իսրայելին աջակցելու հետևանքների մասին
Իսրայելի իշխանությունները Վաշինգտոնին կխեղդեն «պատերազմի ճահիճում» Մերձավոր Արևելքում, հատկապես Գազայում: Թել Ավիվը 4 ամսվա պատերազմի ընթացքում չի հասել իր նպատակներից որևէ մեկին։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել Է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Լիբանան ժամանելուց հետո: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իսրայելի պատերազմից 4 ամիս անց այսօր մենք տեսնում ենք, որ Թել Ավիվը չի հասել հայտարարված նպատակներից ոչ մեկին։ ԱՄՆ-ի կողմից Նեթանյահուին աջակցության շարունակումը ոչ մի այլ բանի չի հանգեցնի, քան ակնհայտ ձախողման։ Իսրայելական ռեժիմը ձգտում է ԱՄՆ-ին խեղդել Մերձավոր Արեւելքում պատերազմի ճահճում»,- մեջբերում Է գործակալությունը Աբդոլլահիանի խոսքը։
Նա նաև հավելել է, որ ՀԱՄԱՍ-ն արդեն առաջարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման իր քաղաքական ծրագիրը:
«Իրանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին չի աջակցի Իսրայելին Գազայի դեմ հանցագործություններում»,- ընդգծել է Աբդոլլահիանը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...
ՌԴ-ից արձագանքել են Պուտինի հնարավոր ձերբակալման մասին Փաշինյանի հայտարարություններին
Կրեմլում հայտարարել են, որ ակնկալում են եւ տրամադրված են Երեւանի կողմից որոշակի հավաստիացումներ ստանալ ՌԴ նախագահ Վլադիմ...