Հայտնի է՝ ովքեր են ավագանիում փոխարինելու Հայկ Մարությանին, Սոնա Աղեկյանին և Նարինե Հայրապետյանին
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու երեք անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։ Ըստ այդ որոշումների վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Սուրենի Աղեկյանի, Նարինե Սլավիկի Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Հրաչյայի Մարությանի լիազորությունները։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկեց Երևանի ավագանու թափուր մանդատները տրամադրելու մասին հարցը։ Ըստ այդմ, Երևանի ավագանու անդամի մանդատներ տրվեցին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվեց Արամ Վարոսի Մանուկյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...
ՌԴ-ից արձագանքել են Պուտինի հնարավոր ձերբակալման մասին Փաշինյանի հայտարարություններին
Կրեմլում հայտարարել են, որ ակնկալում են եւ տրամադրված են Երեւանի կողմից որոշակի հավաստիացումներ ստանալ ՌԴ նախագահ Վլադիմ...