ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է․ Խաչատուր Սուքիասյան
Ցեղասպանվելու մեջ մեր մեղքն էլ կա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին արդյո՞ք Հայաստանը Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից հրաժարվում է։
«Ցեղասպանությունից ո՞վ է հրաժարվում։ Նախ ցեղասպանությունը, որն իրագործվել է, աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեր նման ժողովրդին կարողացել են այդ աստիճան կոտորել։ Այդտեղ մեր մեղքն էլ կա, որ չենք կարողացել կազմակերպվել և մեզ պահել։ Եվ դա մեզ պետք է դաս լինի ոչ թե դաս լինի, որ մենք լացենք, այլ դաս լինի, որ մենք ուժեղանանք, որ ապագայում մեր սերունդները ոչ մի անգամ նման իրավիճակում չհայտնվեն։ Ինձ պետք չի, թե ով ինչ կճանաչի, ինձ պետք է, որ ես ուժեղ լինեմ»,- նշեց Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է․ «Մեզ պետք է հզոր պետություն։ Երբ ինքը ունենում է քաղաքական խնդիր, այդ դեպքում է ճանաչում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը նշել է, թե որ դեպքում պատերազմը կարող է ավարտվել
Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի առաջին 30 րոպեների ընթացքում Վլադիմիր Պուտինը պատմական ակնարկ է անում՝ սկսած 9-րդ դարից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Կովկասում․ Պուտին
Չնայած կանգ առնելու իր բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Հյուսիսային Կովկասում, և նույնիս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հայտնել է, թե ինչ նկատի ունի «չորրորդ հանրապետություն» ասելով
«Շատերը մտածում են, թե ինչ-որ բան պետք է ջնջել, ինչ-որ բան ստեղծել․ եթե այդպես է, ապա միայն՝ հայեցակարգային–գաղափարախոսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղի է ունեցել Միրզոյան-Բորել հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագ...